211652_close_icon
views-count75969 դիտում article-date 14:09 06-02-2017

Արտակարգ իրավիճակ Ավանի հոգեբուժական կենտրոնում. դեպքի վայր են ժամանել Երևանի քրեականի պետն ու Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աճառյան 1 փակուղու 21 շենքում տեղակայված «Ավան հոգեկան առողջության կենտրոն» են զանգահարել և հայտնել, որ շենքում ռումբ է դրված ու այն պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորներն ու թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ոստիկանները, փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարելուց հետո պարզել են, որ ահազանգը կեղծ է։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ահազանգողի ինքնությունը պարզելու համար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր