211652_close_icon
views-count19727 դիտում article-date 19:15 30-01-2017

Աշոցքի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց առյուծ զինվորի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում էին հավաքվել մեծ թվով տեղաբնակներ, աշակերտներ, նրանց ծնողները: Այսուհետ դպրոցի ռազմագիտության դասասենյակը կկրի 2016թ.-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի անունը: Հավաքվածները նշում էին, որ Շավարշը իր կյանքը նվիրաբերեց Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահելու գործում և մենք երբեք չենք մոռանա ու նրան «բացակա չենք դնի»: Նա մյուս առյուծ ու առծիվ հերոս տղերքի նման գնաց ու միացավ հերոսներին: Հերոսներ, որոնցից ամեն մեկը մի պատմություն է: Հավերժ փառք Շավարշին ու նրա նման բոլոր հայորդիներին: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր