211652_close_icon
views-count456080 դիտում article-date 16:21 29-01-2017

Ողբերգական դեպք Երևանում. նորաստեղծ ամուսիններին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հանձնեցին նորածնի դին. ծնողները մեղադրում են ծննդատան բժշկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն: Այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր և պտղի հետ ամեն բան լավ է, և մինչև երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատներն ասում էին. «Ծննդաբերելուց բառացիորեն րոպեներ առաջ մեզ ասացին, որ ի հայտ են եկել խնդիրներ, սակայն Նարինեն ծննդաբերել է: Արդեն հունվարի 27-ի առավոտյան նորածնին տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց, իսկ 2 օր անց մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է»: Հարազատները նշում էին նաև, որ մայրը նախածննդյան 9 ամիսների ընթացքում անցել է բոլոր կոնսուլտացիաները, և բժիշկներն էլ միշտ ասել են, որ ոչ մի խնդիր չկա, և այդ դեպքում ինչպես եղավ, որ միայն ծննդաբերելուց րոպեներ առաջ հասկացան մոր մոտ խնդիրներ լինելու հանգամանքը: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ամեն ինչ արդեն ուշ է եղել: Մենք երեխայի մահվան համար, ով, ի դեպ, նրանց առաջնեկն էր և աղջիկ, մեղադրում ենք Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գևորգյանին, ով ընդունել է երեխայի ծնունդը»: Ազգությամբ եզդի ամուսիններ՝ 22-ամյա Իսա Իսայանն ու 19-ամյա Նարինե Բրոյանը չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բժշկի մեղքով իրենց առաջնեկը մահացավ: «Մենք անզոր ենք; Էլ չենք կարող երեխային հետ բերել, պարզապես ցանկանում ենք, որպեսզի տեղի ունենա օբյեկտիվ հետաքննություն և մեղավոր բժիշկը պատասխանատվություն կրի և գոնե ազատեն նրան աշխատանքից, որպեսզի էլ ոչ մի ընտանիք, այդ թվում՝ նորսատեղծ, նման ցավալի վշտի մեջ չհայտնվի»: Մուրացան հիվանդանոցից նորածնի դին հարազատները արկղով տեղափոխեցին հայրենի գյուղ՝ հուղարկավորելու: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր