211652_close_icon
views-count61261 դիտում article-date 14:40 28-01-2017

Գալուստ Սահակյանն այսօր այնքան ավտովթարների է ականատես եղել, ինչքան որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սանիթեք»-ի մեքենա չի տեսել ճանապարհներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոն ուղևորվելիս այնքան շատ ավտոճանապարհատրանսպորտային պատահարների է ականատես եղել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարները մերկասառույցով ճանապարհներին այդքան ճանապարհները մշակող տեխնիկա տեսած չէին լինի։ Միայն Մոնթե Մելքոնյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով 10-ից ավելի վթարներ են տեղի ունեցել, և բոլոր վարորդները մեղադրում էին «Սանիթեք» ընկերությանը։ Բարեբախտաբար, բոլոր վթարներից միայն մեկ վթարի դեպքում ենք վիրավոր ունեցել, մնացած բոլոր դեպքերում ոչ միայն զոհեր ու վիրավորներ չենք ունեցել,այլ նաև վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրար հետ լեզու գտնելով հեռանում էին վթարի վայրից՝ ձեռքի հետ էլ չմոռանալով «ամենաջերմ խոսքերով հիշել» պատկան մարմիններին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր