Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարներն ականատես եղան երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան հերթական 11-րդ մրցաշրջանի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ «Միկա» մարզահամալիրում, տեղի ունեցավ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան «Դուքենդո» ֆեդերացիայի ամենամյա 11-րդ հուշամրցաշարի բացումը։
Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները, հյուրեր՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից ու Արցախի Հանրապետությունից։
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանում արդեն գործում է նշված ֆեդերացիայի երևանյան մասնաճյուղը։
Քաղաքապետն ու հյուրերը, ինչպես նաև երեխաների ծնողները ականատես եղան կենդանի մարտարվեստի հնարքներին, որոնք երեխաները կատարում էին անթերի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի