211652_close_icon
views-count69460 դիտում article-date 10:03 17-01-2017

«Կասկադյորական» վթար Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ. 26-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում BMW մակնիշի 35 AP 974 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Ալեն Ղուկասյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանի բնակիչ, 35-ամյա Սուքիաս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի 45 MP 555 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բուժբրիգադին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չունեն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով BMW-ի անվահեծանները կոտրվել են, իսկ մինչ Opel-ին բախվելը BMW-ն հարվածել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ բախվել Opel-ին։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր