211652_close_icon
views-count38717 դիտում article-date 23:55 13-01-2017

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից դեպի hայոց սահմանները օր ու գիշեր անառիկ պահելու մեկնեցին ապագա առյուծ զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից Հայոց բանակ ճանապարհեցին 21 նորակոչիկ զինվորների։ Հայոց բանակի ապագա առյուծ զինվորներին ճանապարհելու էին եկել նորակոչիկների հարազատները, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, զինկոմ Կամո Հարությունյանը, հարևան գյուղերի լիազոր ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ նորակոչիկներն անցան համապատասխան բուժզննում, ինչից հետո Կ. Հարությունյանը իր սրտի խոսքն ուղղեց՝ ցանկանալով բարի ծառայություն և անփորձանք վերադարձ դեպի հայրական օջախները: Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Սմբատ քահանա Աբրահամյանը օրհնեց նորակոչիկներին և աղոթք բարձրացրեց նրանց համար: Զինծառայողներին բանակ ճանապարհեցին մեծ տոնախմբությամբ՝ երգի ու պարի ներքո և նրանց հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+

Նմանատիպ նյութեր