Սահմանամերձ Նոյեմբերյանից դեպի երկրի սահմանները պաշտպանելու մեկնեցին առյուծ տղերքը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Հուլիսի 14-ին, Նոյեմբերյանի տարածքային զինկոմիսարիատից թվով 26 նորակոչիկներ մեկնեցին ազգային բանակ: Զինկոմիսարիատում հավաքվել էին նորակոչիկների ծնողներ, հարազատներ, համայնքապետեր: Նորակոչիկներին ողջունեցին ու բարի և անփորձանք ծառայություն մաղթեցին Նոյեմբերյանի զինվորական կոմիսարի տեղակալ Գ. Գոգինյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, գրող-հրապարակախոս Ս. Բեգլարյանը,  ով վերջերս էր վերադարձել Հադրութի պաշտպանական դիրքերից և այնտեղ գրված իր բանաստեղծությունն էլ նվիրեց վաղվա զինվորներին: 
Ավանդույթի համաձայն համայնքապետերը իրենց համայնքից զորակոչվող նորակոչիկներին նվիրեցին հիգիենիկ պարագաներով լի տոպրակներ:
Նորակոչիկներից մեկի հայրը [color=#EF2929]SHAMSHYAN. COM[/color]-ի հետ զրույցում վստահություն հայտնեց ծառայության մեկնող նոյեմբերյանցի զինվորների նկատմամբ, քանի որ նրանց ականջներին խորթ չեն կրակահերթերը և պայթյունները, գիտեն թե  ինչ է նշանակում հակառակորդ և լավ են հասկանում սահմանի գինը, այն սահմանի, որտեղից էլ սկսվում է մեր հայրենիքը, մեր Հայաստանը:
Մինչ Կենտրոնական հավաքակայան հասնելը, պլանի համաձայն, նորակոչիկները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Հայոց Մեծ եղեռնի  հուշահամալիր:
Բարի ու խաղաղ ծառայություն տղերք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


