3861 դիտում
20:03 12-01-2017
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի
Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում:
Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես՝ ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով:
Ներկայում Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է մոտ Հայաստանի 2500-3000 քաղաքացի:
Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը
Նմանատիպ նյութեր
4363 դիտում
13:33 18-01-2017
Սերժ Սարգսյանի հրամանագրով Դուբայում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
3795 դիտում
16:12 13-03-2017
Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2606 դիտում
12:08 23-03-2017
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին
Այս բաժնից
553 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
649 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է