211652_close_icon
views-count2630 դիտում article-date 20:37 11-01-2017

ԱՄՆ Սենատում պետքարտուղարի թեկնածուի հարցով լսումներ են անցկացվում

ԱՄՆ Սենատում սկսվել են ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Ռեքս Թիլերսոնի թեկնածության շուրջ լսումները: Թարմփի անցումային թիմն արդեն հրապարակել է Թիլերսոնի ելույթի տեքստը: Նախկին գործարարը այսօր կհայտարարի, որ Ռուսաստանն իրենից վտանգ է ներկայացնում, սակայն նա կոչ է անելու Մոսկվայի հետ «ազնիվ և բաց» երկխոսություն սկսել: Ամերիկյան մամուլը կանխատեսում է, որ 64-ամյա միլիարդատեր Թիլերսոնին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկը, Սենատում թեժ քննարկում է առաջացնելու՝ մասնավորապես Թրամփ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում:

Նմանատիպ նյութեր