ԱԺ-ում լսումներ են անցկացվում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի մասին. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։