211652_close_icon
views-count4343 դիտում article-date 11:00 11-01-2017

Բարաք Օբաման Չիկագոյում իր հրաժեշտի խոսքի ժամանակ արտասվել է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չիկագոյի «Մաքորմիկ-փլեյս»-ում իր հրաժեշտի խոսքում կոչ է արել ամերիկացիներին պաշտպանել երկրում ժողովրդավարությունը, իսկ խոսքի ավարտին այլևս չի կարողացել զսպել արցունքները, հաղորդում է BBC-ն։ Նա ռասիզմն ու տնտեսական անհավասարությունն անվանել է ԱՄՆ-ում ժողովրդավարության թիվ 1 թշնամին։ Բացի այդ, քննադատելէ Դոնալդ Թրամփին՝ արհամարհելու և չգնահատելու համար գլոբալ տաքացման դեմ Օբամայի ադմինիստրացիայի ակտիվ պայքարը։ «Այժմ մենք կարող ենք վիճալ այդ խնդրի ամենաճիշտ լուծման համար, սակայն պարզապես մերժել խնդիրը, նշանակում է ոչ միայն հետագա սերունդներին դավաճանել»,-ասել է Օբաման։ Նա հայտարարել է, որ չի ուզում վերջին խոսքն ասել Սպիտակ Տանը, այլ Չիկագոյում, որտեղ և առաջին անգամ տեղեկացրեցին իրեն 2008 թ-ին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին։ Օբամայի հետ Չիկագո էին այցելել նրա կինը՝ Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը՝ կնոջ հետ։ Մեծ դահլիճում հավաքվել էր շուրջ 20.000 մարդ։

Նմանատիպ նյութեր