211652_close_icon

Չիկագոյում նոր աշխատատեղեր կստեղծվեն. Բարաք և Միշել Օբամաները 2 մլն դոլար են հատկացրել այդ ծրագրին

views-count10658 դիտում article-date 21:05 06-05-2017
Բարաք և Միշել Օբամաները 2 մլն դոլար են ներդրել Չիկագոյում աշխատատեղեր ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Газета-ն: «Միշելը և ես ամառային զբաղվածության ծրագրին կնվիրաբերենք 2 մլն դոլար , որպեսզի մարդիկ կարողանան աշխատել», - ասել է Օբաման: Նա նշել է, որ չորս տարի անց Չիկագոյում կբացվի մասնագիտացված կենտրոն-թանգարան, որը կծառայի և՛ որպես նախագահական գրադարան, և՛ որպես Օբամա հիմնադրամ: «Բայց մենք չենք կարող սպասել չորս տարի, այդ պատճառով ես և Միշելը կսկսենք օգնել հենց այս պահից սկսած», - ասել է նախկին նախագահը:

Նմանատիպ նյութեր