403842 դիտում
20:24 09-01-2017
Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույը իր շքախմբով «հյուրընկալվեց» ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում
Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանը իր շքախմբով կրկին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, կեսօրին Տույը և նրան ուղեկցող 3 ավտոմեքենաներ, որոնք եղել են BMW մակնիշի՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Հաշված րոպեների ընթացքում Տույը իր թիկնապահներով հյուրընկալվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ոչ ոք արտոնյալ չէ և չպետք է փորձեն մի քանի ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ թրև գան հանրապետությունում, հակառակ դեպքում՝ անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր շրջապատում հայտնի լինելուց, միևնույն է՝ հայտնվելու են համապատասխան վայրում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Քանաքեռցի Տույը եղել է BMW 7-րդ դասի ավտոմեքենայով, իսկ ուղեկցողները եղել են BMW X5 և BMW X6 ավտոմեքենաներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի