211652_close_icon
views-count135436 դիտում article-date 18:52 11-02-2017

Հանցագործ աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույը» հունվարի 10-ից մեկնել է արտասահման, երբ նրան ազատ էին արձակել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից

Այսօր «Ժամանակ» օրաթերթը տեղեկություն է տարածել, որ Ավանում կրքերը թեժացել են, ինչի արդյունքում «Քանաքեռցի Տույը» ապտակել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։ [color=#CC0000] Shamshyan.com[/color]-ը այս տարվա հունվարի 9-ին տեղեկություն էր հրապարակել, որ հանցագործ աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույը» իր շքախմբով «հյուրընկալվել էր» ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում։ Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո «Տույը» ազատ էր արձակվել, իսկ հաջորդ օրը նա մեկնել էր Հայաստանից, ինչը ապացուցվում է Զվարթնոց օդանավակայանից մեկնմամբ և մինչ այսօր «Քանաքեռցի Տույը» գտնվում է արտասահմանում։ Հետևաբար «Քանաքեռցի Տույը» առնվազն պետք է Ալադինի կախարդական գորգը ունենար, կամ շշի մեջ պատսպարվող Ջինը լիներ, որ հայտնվեր Երևանում և հանդիպեր ԴԱՀԿ նախկին պետ Մ․ Պողոսյանին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/09/1055586/]հայտնել էինք[/url], հանցագործ աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանը իր շքախմբով կրկին հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 9-ին, կեսօրին Տույը և նրան ուղեկցող 3 ավտոմեքենաներ, որոնք եղել էին BMW մակնիշի՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում: Հաշված րոպեների ընթացքում «Տույը» իր թիկնապահներով հյուրընկալվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: ՀՀ ոստիկանությունը զգուշացրել էր, որ ոչ ոք արտոնյալ չէ և չպետք է փորձեն մի քանի ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ թրև գան հանրապետությունում, հակառակ դեպքում՝ անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր շրջապատում հայտնի լինելուց, միևնույն է՝ հայտնվելու են համապատասխան վայրում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Քանաքեռցի Տույը» եղել էր BMW 7-րդ դասի ավտոմեքենայով, իսկ ուղեկցողները եղել էին BMW X5 և BMW X6 ավտոմեքենաներով

Նմանատիպ նյութեր