211652_close_icon
views-count43193 դիտում article-date 18:56 08-01-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel Vectra-ն և ՎԱԶ 21 01-ը․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21 01 մակնիշի 34 FF 190 համարանիշի և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Որոտան Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 LQ 188 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ 32-ամյա Սառա Գրիգորյանը, 29-ամյա Հայկանուշ Ղազինյանը, և 64-ամյա Սվետլանա Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյանի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, քննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի խումբն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր