211652_close_icon
views-count64398 դիտում article-date 10:20 05-01-2017

Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան դիմաց Daewoo-ի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep-ին, իսկ վերջինն էլ՝ հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Daewoo մակնիշի 58 VV 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep մակնիշի 34 FZ 138 համարանիշի ավտոմեքենային իսկ վերջինը բախվել է հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատն ու 911 հոգեբանական ծառայության աշխատակիցները։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տեղանքում հսկողություն իրականացրել ՃՈ աշխատակիցների հետ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր