211652_close_icon
views-count7761 դիտում article-date 12:38 13-12-2016

Իսրայելը 5-րդ սերնդի նորագույն կործանիչներ է գնել ԱՄՆ-ից

Իսրայելի իշխանությունները նախօրեին մի քանի միավոր նորագույն՝ F-35 բազմաթիրախային 5-րդ սերնդի կործանիչներ են ստացել ԱՄՆ-ից։ Ներկա պահին Մերձավոր Արևելքի երկրներից միայն Իսրայելն ունի։ Իսրայելական իշխանությունները ամերիկյան կողմի հետ պայմավաորվածության համաձայն կստանան 50 միավոր նշված կործանիչներից՝ յուրաքանյչյուրը՝ 100 մլն դոլար արժողությամբ։ Կործանիչները վայրէջք են կատարել երկրի հարավում տեղակայվծ «Նևատիմ» ավիաբազայում, որտեղ, ըստ տեղի զինվորականների, գտնվում է տարածաշրջանի ամենաերկար թռիչքուղին։ Կործանիչների ժամանմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը և Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։

Նմանատիպ նյութեր