2016 թ-ին Իսրայելը ԱՄՆ-ի կողմից կստանա 5-րդ սերնդի F-35 կործանիչներ
Միացյալ Նահանգները 2016 թվականից կսկսի F-35 կործանիչներ մատակարարել Իսրայելին, հաղորդում է Ria Novosti-ն:
Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ Իսրայելի իր գործընկեր Մոշե Յաալոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Հաջորդ տարի Իսրայելը կդառնա տարածաշրջանում մեր առաջին ու միակ ընկերը, որը կստանա F-35 ինքնաթիռներ»,-ասել է Քարթերը:
Մամլո ասուլիսից առաջ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազա, որտեղ ցուցադրվել են 5-րդ սերնդի F-35 մարտական ինքնաթիռների թռիչքներ: