ԱՄՆ-ն Քաթարին կվաճառի 72 նորագույն սերնդի F-15QA կործանիչներ. գործարքը կարժենա 21 մլրդ-ից ավելի դոլար
ԱՄՆ Պետդեպը հավանության է արժանացրել Քաթարին 72 միավոր F-15 QA տիպի կործանիչների վաճառքի մասին գործարքի նախագիծը, որը կարժենա ավելի քան 21 մլրդ դոլար։ Այդ մասին նշված է Պետդեպի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Բացի կործանիչների վաճառքից, գործարքը նախատեսում է նաև սպառազինությունների մատակարարում, անհրաժեշտ աջակցություն և ուսուցում։ Դեռևս հստակեցված չէ մատակարարման ժամկետը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքը ուժեղացնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և ազգային անվտանգությունը ռազմավարական հարաբերություններում։