106984 դիտում
12:40 13-12-2016
Սկանդալային դեպք Արտաշատում. ամուսինները պնդում են, որ փաստաբանն ու նրա դատավոր հայրը «մեռելագողությամբ» են զբաղված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Շահումյան գյուղում բնակվող ամուսիններ՝ Վաչիկ և Արմինե Հակոբյանները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինչ-որ դատավոր հայր և նրա փաստաբան աղջիկը արգելում են, որպեսզի իրենք Վաչիկի մորաքրոջը ըստ կարգի հուղարկավորեն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասում էր. «Ամուսնուս մորաքույրը՝ 84-ամյա Թերեզա Հակոբյանը, իր ամուսնու մահից հետո միայնակ էր բնակվում Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան 1-ին շենքի 11-րդ բնակարանում։ Նրա խնամակալությամբ զբաղվել ենք ամուսիններով, առողջական խնդիրներ է ունեցել, ամեն անգամ բժիշկների մոտ մենք ենք տարել, մեր հնարավորության սահմաններում պահել ենք։ Նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր մեզ հորդորում էին, որպեսզի Թերեզային տեղափոխենք հոգեբուժարան, քանի որ վերջին տարիներին հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն մենք հրաժարվել ենք այդ մտքից։
Իր անունով տարիներ առաջ բնակարանի սեփականության վկայական ենք հանել։ Նրա ցանկությամբ նաև ամուսնու կողքին մեր միջոցներով նրա գերեզմանի տեղն ենք սարքել։ Դեկտեմբերի 10-ին Արտաշատի հրշեջ-փրկարարները ահազանգ են ստանում, որ Թերեզան չի արձագանքում դռան զանգերին, ու փրկարարները, բացելով տան դուռը, նրան հայտնաբերում են ուղեղի կաթված ստացած վիճակում։ Տեղափոխում են Արտաշատի հիվանդանոց, որից հետո, մինչ մենք հիվանդանոցում կզբաղվենք նրա առողջական խնդիրներով, Արտաշատի տեղամասային տեսուչը տան բանալիները հանձնում է հարևանուհուն՝ Լուսինե Պողոսյանին, ով մասնագիտությամբ փաստաբան է և ոստիկաններին նա հայտնել էր, թե տատիկին ինքն է խնամել և տունը որպես սեփականատեր՝ պատկանում է իրեն։
Մեր խնդրանքներին, որ բժիշկները հիվանդանոցում հագուստ են ուզում Թերեզայի համար, որպեսզի տանից տանենք, փաստաբանն ու նրա հայրը՝ Թաթուլ Պողոսյանը, հրաժարվեցին և արգելեցին։ Կարճ ժամանակ անց Թերեզան մահանում է, ու մենք, ըստ կարգի, որպես նրան երկար տարիներ խնամողի և մեր ազգականի, ցանկանում ենք հուղարկավորել՝ մինչ այդ անելով նաև հոգեհանգիստ։ Սակայն փաստաբանն ու նրա դատավոր հայրը արգելում են ու հիմա փոս են փորել և ասում են՝ առանց «պանիխիդա» մենք կտանենք, կթաղենք։
Մենք կասկածներ ունենք, որ փաստաբանն ու նրա հայրը ինչ-որ «մախինացիաներ» են արել, ինչ համար էլ դիմել ենք Արտաշատի ոստիկանություն և դատախազություն։ Նրանք փորձում են տունը իրենցով անել խարդախության ճանապարհով»։
Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, որ՝ դուք նրանց մեղադրում եք լուրջ հանցագործության մեջ, Ա. Հակոբյանն ասում էր. «Մենք խնդրում ենք, որպեսզի իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այս գործով»։
Այս պահին ամուսինները գտնվում են Արտաշատի հիվանդանոցի դիահերձարանի մոտ, սակայն բժիշկները Արտաշատի ոստիկանների հետ թույլ չեն տալիս, որպեսզի ամուսինները իրենց ազգականի դին ստանան և հուղարկավորեն՝ պատճառաբանելով, թե՝ «փաստաբանը փոսը փորել է տվել, հեսա տանում ենք, հանձնենք հողին»։
[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի՝ Լուսինե և Թաթուլ Պողոսյանների, ինչպես նաև ոստիկանության և դատախազության տեսակետը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
73162 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
19073 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են