211652_close_icon
views-count26265 դիտում article-date 23:18 01-12-2016

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մարդատար Պազիկը կողաշրջվել է. կան վիրավորներ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաներում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Մհեր Սարգսյանը Շենիկ-Վանանդ գյուղամիջյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ПАЗ 672 մակնիշի 34 FQ 098 համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ.Սարգսյանն ու ուղևորներ, Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդթիթեռ Սարգսյանը, վարորդի համագյուղացիներ, 24-ամյա Զարուհի Օզմանյանը և 34-ամյա Նինա Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մարտին Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Մնացական Կուգիևի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր