11236 դիտում
20:40 02-03-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մարդատար ավտոբուսը, որը պատկանում է իրանական «ԹԱՆԱ ՊԱՐՏԵԶ» ՍՊԸ-ին՝ կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Այդ օրը, ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Կոստան Ա.-ն իր վարած ԿՎԶ մակնիշի միկրոավտոբուսով Արտամետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Աննա Ա.-ն, 44-ամյա Սառա Մ.-ն և 57-ամյա Վարսիկ Գ.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կետրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արամավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանը:
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կոստան Ա.-ն աշխատում է «ԹԱՆԱ ՊԱՐՏԵԶ» ՍՊԸ-ում, որպես վարորդ, վիրավորներն աշխատում են նույն ՍՊԸ-ում որպես բանվոր, միկրոավտոբուսն էլ հաշվառված է նշված ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)