211652_close_icon
views-count27617 դիտում article-date 11:21 24-11-2016

Երևանի «գաի պլաշչադկան» հիշեցնում է «աջաբ սանդալ». խմած վարորդների մեջ են հանրությանը հայտնի և անհայտ անձանց մեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 38 ավտոմեքենա, որոնցից 32-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, մյուս մասն էլ կամ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, կամ էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված բոլոր մեքենաների, այդ թվում՝ «գոլդ համարանիշներով», վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ նորից հրդորում է բոլոր վարորդներին, որպեսզի խմած վիճակում մեքենա չվարեն, իսկ սթափ վարորդներին հորդորում է, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր