211652_close_icon
views-count15650 դիտում article-date 14:39 09-04-2015

Տրանսպորտային «աջաբ-սանդալ»՝ Կապի և տրանսպորտի նախարարության «դալանի» մեջ. ե՞րբ և ովքե՞ր են խնդիրը լուծելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրվա աշխատանքային ժամերին ասես շրջափակման մեջ հայտնվես, երբ փորձում ես Հանրապետության հրապարակի Կապի և տրանսպորտի նախարարության շենքի հարևանությամբ գտնվող կամարաձև «դալանով» անցնել: Կարգազանց վարորդներն ավտոմեքենաներն այնպես են կայանում, որ հետիոտները չեն կարողանում ազատ տեղաշարժվեն: Ժամանակն է, որ Երևանի քաղաքապետարանն ու Ճանապարհային ոստիկանությունը միջոցներ ձեռնարկեն և կարգավորեն նշված հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը, հակառակ դեպքում և՛ տեղաբնակները, և՛ այս օրերին սփյուռքից ժամանած քաղաքացիները «ամենաքաղցր խոսքերով են հիշում» և՛ օրինախախտ վարորդներին, և՛ պատկան մարմինների ներկայացուցիչներին: Այսօր՝ ապրիլի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Opel մակնիշի 84 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդը մեքենան կայանել ու դուրս եկել և ընթացքում «հայավարի» զրուցում էր իր ընկերների հետ, ինչի համար էլ նշված հատվածում նրա «շնորհիվ» խցանումն ապահովվեց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր