65546 դիտում
22:34 18-11-2016
Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 20-ամյա հերոսի հորից գողություն կատարած ճիվաղը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ գողություն կատարելու կասկածանքով Շնգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչ, 38-ամյա Սամվել Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է՝ երեկ՝ նոյեմբերի 17-ին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս տարվա ապրիլին ազերի բաշիբոզուկների դեմ հերոսաբար մարտնչած, ապրիլի 19-ին վիրավորված 20-ամյա Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մեջ:
Ըստ տուժածի հայտարարության, նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչև հարջոդ օրը՝ ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով՝ կատարել էին գողություն՝ տանելով ինչ ձեռքները պատահել էր՝ գազի բալոն, շաքարավազ, սուրճ, ալյուր և այլ իրեր:
Ավտոմեքենան կայանված է եղել Շիրակի փողոցի 6ա շենքի բակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
39866 դիտում
11:56 15-12-2018
Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա ճիվաղը