211652_close_icon
views-count104308 դիտում article-date 11:14 15-11-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կապանում տեղի ունեցած ավազակային հարձակումից. 3 դիմակավորված ճիվաղ դաժան ծեծի են ենթարկում աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում 3 ճիվաղների կողմից ավտոգազալցակայանում ավազակային հարձակումը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը զբաղվելու է նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ծոծրակի շրջանում պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն իր վիճակի չէ դեպքի մասին տեղեկություններ հայտնել։ Պարզվել է, որ նույն օրը 3 դիմակավորված ճիվաղներ ներխուժել են Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 14 հասցեում գործող «Պրոֆավտո» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայան և երկաթե ձողերով ծեծի են ենթարկել Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի 20Ա շենքի բնակիչ, 38-ամյա Մերուժան Ավանեսյանին, ով աշխատում է նշված ավտոգազալցակայանում՝ որպես լիցքավորող։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղների ձեռքից չեն կարողացել իրենց գործընկերոջը օգնել նույն ավտոգազալցակայանի հերթափոխի պետ, Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ, 27-ամյա Արթուր Հովակիմյանը, գազալցակայանի բանվոր, Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 40-ամյա Վարդան Սաֆարյանը և Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 67-ամյա Միշա Գրիգորյանը։ Իրենց սև գործը կատարելուց հետո ստահակները վիրավորին թողնելով անօգնական՝ դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, ծայրահղ ծանր վիճակում գտնվող վիրավորը Կապանից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, և հիվանդին Կապանից Երևան տեղափոխելու ճանապարհածախսը հոգացել է ավտոգազալցակայանի տերը՝ Կարենը՝ վճարելով 200 հազար դրամ։ Իսկ հարազատների պատմելով՝ մինչև այս պահը Կապանի ոստիկանությունից ու քննչական բաժնից չեն հետաքրքրվել գործով։ [b]3 ստահակների կողմից դաժան ծեծի ենթարկված 38-ամյա Մերուժան Ավանեսյանը [/b][img]/ups/images/097124400147919445820192.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր