211652_close_icon
views-count51806 դիտում article-date 10:45 01-11-2016

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի քանի բաժինների պետեր ազատվել են աշխատանքից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Տավուշի մարզի մի շարք ոստիկանապետեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը ազատվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Անտոնյանը ազատվել է ոստիկանության Բագրատաշենի բաժնի պետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր