ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բաժնի պետեր են նշանակվել
Այսօր, մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշոնից և նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ է նշանակվել Արթուր Ֆրանկյանը: