211652_close_icon
views-count40457 դիտում article-date 18:16 24-10-2016

Շումախերական ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի դիմաց «գոլդ » համարանիշներով Volkswagen-ի վարորդը բախվել է ГАЗель-ին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։21-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, Volswagen մակնիշի 96 ՍՍ 999 համարանիշի ավտոմեքենան հարվածել է Газель մակնիշի 06 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր