211652_close_icon
views-count22124 դիտում article-date 10:03 24-10-2016

Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ն ու Toyota Prado-ն. վերջինի վրայից «ոսկե» երիտասարդները «թռցրեցին» համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Իսակովի պողոտայոմ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 08 ՍՏ 666 համարանիշի և Mercedes մակնիշի 35 CD 589 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, Prado-ի վրայից համարանիշները հանել էին։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Prado-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ին, այնուհետև բախվել գովազդային վահանակին և պտույտ գործելով՝ կանգնել հակառակ ուղղությամբ։ ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր