39266 դիտում
10:28 27-10-2023
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Volkswagen-ն ու թաղման բյուրոյի հաշվեկշռում հաշվառված սև Нива-ն. վերջինի վրայից համարանիշները հանել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Ռուբիկ Հ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 41-ամյա Տիգրան Պ.-ի վարած Volkswagen մանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու պարեկ Արաքս Մարգարյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի հաշվեկշռում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ պարեկների ժամանումը Нива-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների ժամանելուն պես համարները գումարտակի հրամանատարի հանձնարարականով խելոք դրեցին տեղը:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյան
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1918 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)