211652_close_icon
views-count50932 դիտում article-date 09:47 23-10-2016

Երևանում հրշեջ-փրկարարներն ու բժիշկները օգնության են հասել 4-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Երեկ՝ հոկտեմբերի 22–ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառում երեխայի մատը արգելափակվել է նստարանի անցքի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները օգնել են 4-ամյա Տիգրան Միքայելյանին՝ մատը դուրս բերել անցքից: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ երեխան չի ստացել: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր