Փրկարարներն օգնության են հասել 3-ամյա երեխային
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 13.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: