127527 դիտում
23:10 13-10-2016
Մահացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մահացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը:
Գ. Ավետիսյանը ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երեւան քաղաքում:
Վերջինս ծնվել է 1965 թ. Երևանում: Հարուստ կենսագրություն ունի համակարգում:
20.06.1984-18.06.1986 թթ.` ծառայել է զինված ուժերում,
1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը,
1992 թ. մայիս ամսից մինչև 1993 թ. նոյեմբեր ամիսն աշխատել է Արաբկիրի ՆԳԲ պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ,
01.11.1993-30.04.1994 թթ.` ՆԳ նախարարի հատուկ հանձնարարություններով օգնական,
30.04.1994-20.08.1999 թթ.` «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ,
20.08.1999-17.03.2004 թթ.` Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ,
17.03.2004-12.02.2008 թթ.` Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ,
12.02.2008-31.03.2010 թթ.` Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ,
31.03.2010-25.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ,
25.05.2012-15.04.2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի 2009 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ պետությունների ՆԳ նախարարությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Հավելենք, որ նա համակարգի այն եզակի պրոֆեսիոնալներից էր, որը բարձր հեղինակություն ուներ ոչ միայն ոստիկանական շրջանակներում, այլ նաև համակարգից դուրս:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Գ. Ավետիսյանի հարազատներին, ընկերներին: