211652_close_icon
views-count46788 դիտում article-date 22:55 13-10-2016

Ինչի՞ պատճառով է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետը գիշերային շրջայցեր կատարում Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի աշխատակիցները՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ Երևանում սկսել են ճանապարհների գծանշումների թարմացման, նոր ցուցանակների տեղադրման աշխատանքները: Աշխատանքները ղեկավարում է նշված հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը: Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգարդությամբ՝ ՃՈ պետ Ե. Կարապետյանի հսկողությամբ նույն աշխատանքները կատարվում է նաև մարզերում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում նմանատիպ աշխատանքներ է կատարելու նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, որի աշխատանքները նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ դրվել է նախարարության բաժնի պետ, ով սպասարկում է ճանշինները՝ Աշոտ Արշակյանի հսկողության վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր