211652_close_icon
views-count1904 դիտում article-date 17:36 25-08-2021

ՍԱՏՄ-ն շրջայցեր է կատարում Մալաթի-Սեբաստիայի, ինչպես նաև մարզային խոշոր խանութներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչների եղել են Երևանի Մալաթի-Սեբաստիայի վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում: Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում: Արագածոտնում և Գեղարքւնիքում կազմվել են երկուական արձանագրություններ՝ հաճախորդների կողմից դիմակներ չկրելու հետ կապված:

Covid-19-ի դեմ պայքարի համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում:
  
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր