211652_close_icon
views-count74604 դիտում article-date 18:14 11-10-2016

Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին՝ «Բալու» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Ադիբեկյանը իր վարած Nissan մակնիշի 34 ZR 653 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովակիմյանի վարած ЗИЛ մակնիշի 431 LO 68 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հվանդանոցի շտապօգնության բժիշկները վարորդին և ուղևորուհուն տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել է քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է և հայրը նույնպես ժամանել էր վթարի վայր: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր