211652_close_icon
views-count103583 դիտում article-date 21:58 10-10-2016

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դուստրը պատրաստվում է դիմել ԱԱԾ և Ոստիկանություն

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դուստրը՝ Սվետլանա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս է գրել հոր՝ Ս. Խաչատրյանի՝ աշխատանքից ազատելու հետ կապված: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ս. Խաչատրյանը տեղեկացրեց. «Համացանցում իմ անունից տարբեր բնույթի տեղեկություններ է տարածվել այն մասին, որ, իբրև, ես անդրադարձել եմ անցած շաբաթ իմ հոր՝ Ս. Խաչատրյանի պաշտոնանկությանը և, իբրև, մարդկանց անվանել եմ ստրկամիտ ու տգետ, ովքեր ոգևորվել են այդ հանգամանքից: Տարածվել է նաև, թե, իբրև, ես վատ վերաբերմունք եմ արտահայտել մարդկանց հասցեին: Ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից միտումնավոր սարքած է, ես նման բնույթի ոչ մի ստատուս չեմ գրել իմ ֆեյսբուքյան էջում և այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից զառանցանքներ է և այդ ամենը համարում եմ նրանց կողմից անբարոյականություն»: Ս. Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ ինքը վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են և դրա համար պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն: «Ես վստահ եմ, որ իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն այդ անձին ու հանրությունը կիմանա՝ ով կամ ովքեր են իրականում այդ զառանցանքների հեղինակը կամ հեղինակները»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է համացանցում տարածված գրառումը. «Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթական է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին...: 20 տարի է մեզ ղեկավարում են մի փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում: Ու միակ մարզը, որ արժանապատիվ ապրում ու ղեկավարվում էր հենց արժանապատիվ Սյունեցու կողմից, մի տգետ, կասկածելի երեւանցի են նշանակել, որ էդ սուրբ տարածքն ապականի»:

Նմանատիպ նյութեր