211652_close_icon
views-count37962 դիտում article-date 11:23 02-07-2023

Տավուշի մարզի ոստիկանապետի կարգադրությամբ իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում ոստիկանություն է բերման ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավարությամբ, Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի:
 
Տեղում, վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ. Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր, որտեղ նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենան և կանգնեցնում այն: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուղևորներից մեկը լինում է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է, ում եղբայրը՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է հետախուզման մեջ: 

Տ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Կեղի գոլդ» ՍՊԸ-ում, որպես տնօրեն: 

Դեպքի փաստով Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այդ փաստաթղթերով Տ. Խաչատրյանը, Mercedes-ի վարորդ, Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Մրտեյանը և մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Բաբայանը ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր