211652_close_icon
views-count84854 դիտում article-date 07:11 07-10-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Վրաստանի քաղաքացին քարով բեռնված բեռնատարով բախվել է BMW-ին, քարն ընկել է BMW-ի վրա, իսկ վերջինն էլ բախվել է Kraz-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, Վրաստանի քաղաքացին իր վարած MAN մակնիշի KO-379-LX համարանիշի բեռնատարով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 34 OQ 945 համարանիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է քարով բեռնված Kraz մակնիշի ավտոմեքենային, ավտովթարի ընթացքում բեռնատարի վրայի քարը ընկել է BMW-ի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ն վթարային լուսարձակները միացրած է եղել, որպեսզի փոխեն Kraz-ի անվադողը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր