211652_close_icon
views-count58802 դիտում article-date 21:49 29-09-2016

«Ուդո» մականվամբ չինովնիկը կրկին «զոռբայով» ուզում է դառնալ քաղաքապետ

Որքան մոտենում են ՏԻՄ ընտրությունները, այնքան ավելի է թեժանում իրավիճակը Սևանում:Սևանցին հերթական անգամ կանգնելու է կարևորագույն ընտրության առջև `ու՞մ տալ իր վստահության քվեն: Մինչդեռ, Սևանի համար ճակատագրական այս շրջանում, սևանցին իրավունք չունի տրվել գործող քաղաքապետի լծակների հնարքներին ու թակարդներին, քանզի նրա խոստումները հերթական կեղծ խոստումներով խաբեությունն է, դա ապացուցել է ժամանակը: Չեմ զլանում մեկ անգամ ևս հիշեցնել այն, որ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը (մականունը Ուդո), ով արդեն սովորականի պես չարածն արածի տեղ է մատուցել, իր պաշտոնավարման տարիներին մղսել է պետական բյուջեն, քանդել ու վաճառել է Սևանում գրեթե ամեն ինչ: Ընդ որում, այսօրվա քարոզարշավի իր հանդիպումներում նա ևս լավ իմաստով չէ, որ ուշադրություն է գրավում, նա առանձնանում է տղամարդուն ոչ հարիր վարքով ու վարվեցողությամբ, նույնիսկ, փողոցային բառապաշարով վիրավորելով ազատամարտիկի մորը, էլ չենք խոսում նրա քրեական անցյալի, պաշտոնական դիրքի չարաշահումների մասին: Նա անարդար մրցակցային միջավայրում աջ ու ձախ վարկաբեկում է քաղաքապետի ներկայիս թեկնածուներին, ցանկանալով մնալ քաղաքապետի աթոռում մինչև կյանքի վերջ: Քարոզարշավին կողքից հետևողների վրա տպավորություն գործելու համար, նա ահաբեկելով քաղաքապետարանի աշխատակիցներին գազելներով հանդիպումների է տանում, իբրև թե իր ծանրակշիռ խոսքը բազմամարդ հավաքների է հանգեցնում: Ուսումնասիրելով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռ. Ղուկասյանի (Ուդո մականվամբ) կենսագրությունը, հեշտությամբ պարզվում է, որ ունի հարուստ քրեական անցյալ, ու ասել, թ՞ե Սևանում անելիքներ չկան, դրանք արված են կամ գոնե կես ճանապարհին են, կնշանակի ոչինչ չասել, որքան էլ նա փորձում է ուռճացված ներկայացնի իրականությունը: Փաստ է, որ այս ընթացքում նա չի կարողացել լուծել Սևանում ոչ պրոբլեմներ, ոչ էլ առհասարակ որևէ կառուցողական բնույթի խնդիր, ու որպես հավասարակշիռ ու Սևանի ապագայով իրապես մտահոգված մարդ, սարսափում ես միայն այն մտքից, որ նա կրկին զոռբայով այսօր ևս ուզում է դառնալ քաղաքապետ, վերջնականապես կործանելու Սևանցու ճակատագիրը: Մի քանի օրից Սևանցին պետք է կտարի ճիշտ ընտրության ու պարտավոր է հրաժարվել այսպիսի բարոյազրկված թեկնածուից հնարավորինս շուտ: Սևանցին հանուն իր երեխաների ապագայի, պարզապես պարտավոր է իր քվեն տալ արժանի թեկնածուի, ով ունի բոլորից առավել բարի համբավ, ով հարգանք ու վստահություն է վայելում իր անհատական գործունեությամբ, ով կարող է և ուզում է եռանդով լծվել իր քաղաքի վերածննդի գործին:

Նմանատիպ նյութեր