4331 դիտում
11:48 05-02-2015
Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ուդո Լատտեկը
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը՝ Ուդո Լատտեկը, գրում է Guardian-ը: Նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:
Լատտեկի շնորհիվ մյունխենյան «Բավարիան», «Բորուսիան», «Բարսելոնան» դարձել են եվրոպական ֆուտբոլի տիտղոսակիրներ: Բունդեսլիգայում նա նվաճել է չեմպիոնական 8 տիտղոս՝ 6-ը՝ «Բավարիայի» և 2-ը՝ «Բորուսիայի» հետ: Լատտեկը «Բավարիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 1970 թվականին, երբ ուներ ընդամենը ԳԴՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի 5 տարվա փորձ: Շուտով նրա շնոհիվ ակումբը դառնում է Գերմանիայի եռակի չեմպիոն, ձեռք է բերում Ազգային գավաթը և դառնում 1975թ-ի Եվրոպայի չեմպիոնի գավաթակիրը:
«Բորուսիա»-ի հետ 4 տարվա ընթացքում 2 անգամ դարձել է Գերմանիաի չեմպիոն և ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի գավաթը: 1981 թ-ին նա մարզել է «Բարսելոնայի» խաղացողներին, որը ձեռք է բերել Իսպանիայի գավաթը և դարձել Գավաթակիրների գավաթի հաղթող: 2 տարի անց Լատտեկը վերադառնում է «Բավարիա» և 4 տարվա ընթացքում թիմը 2 անգամ դառնում է չեմպիոնի, ևս 2 անգամ դառնում Գերմանիայի գավաթակիր:
Վերջին թիմը, որը մարզել է Լատտեկը, եղել է «Բորուսիան»՝ 2000 թ-ին:
Նմանատիպ նյութեր
2926 դիտում
18:45 15-08-2021
Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլլերը
59180 դիտում
21:49 29-09-2016
«Ուդո» մականվամբ չինովնիկը կրկին «զոռբայով» ուզում է դառնալ քաղաքապետ
Այս բաժնից
2845 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3382 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3181 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»