Թերացումներ եղել են և դրանք ունեցել են և կունենան հետևանքներ. Սուրեն Պապիկյանը՝ Շաքիի դեպքի մասին
«Հարցի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել թե՛ ծառայողական քննությունների անցկացումից, թե՛ քննչական գործողությունների անցկացումից հետո, որովհետև, երբ ՀՀ պատկան մարմինները տեղեկացրել են հնարավոր միջադեպի մասին, տեղի են ունեցել մեր սահմանված իրավական ակտերով գործողություններ, այդ թվում՝ փնտրողական աշխատանքներ»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադատնալով Շաքիում տեղի ունեցած դեպքին՝ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով՝ ադրբեջանցի զինվորի ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել. «Դա արդեն իսկ ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէր: Բնականաբար թերացումներ եղել են և դրանք ունեցել են և կունենան հետևանքներ, բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»: