Դավիթ Խուդաթյանը Կատարի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ ալ Սուլայթիին։
«Քննարկել ենք երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։
Կարևորել եմ երկկողմ օդային կապերի ընդլայնումը։
Քննարկել ենք նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Անդրադարձել ենք նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- նշված է գրառման մեջ։