28128 դիտում
20:42 19-09-2016
Սևանցիները կատակում են՝ ասելով. «Թեկնածուներ ունենք, աշխարհը չունի. Ուդո, Մողես, Գժանոցի Գագո, Գևո, Լոբի՝ լրիվ «բանջարանաբոստանային տեսականի»»
Սևանի քաղաքապետի ընտրություններում այս անգամ կրկին առաջադրվելու կռիվ էր տալիս բոլոր տեսակի ընտրություններում մշտապես առաջադրվողների ամբողջական թիմը՝ «Ուդո,Մողես,Լոբի,Գժանոցի Գագո, Գևոն և այլն»:
Այս մարդիկ իրենց անցյալ գործունեության ամբողջ ընթացքում վարկաբեկված լինելով անհամեստորեն կրկին հավակնություններ ունեին ու եթե ոչ անձամբ իրենց, ապա գոնե որդիների-փեսաների համար: Իհարկե, միմյանց մեջ ինչ-որ բաներ կիսելով, ոմանք՝ Գևոն և … վերջին պահին չառաջադրվեցին:
Բայց ահա մյուսների ախորժակը չփակվեց, չնայած, որ նախկինում իրենց չակերտավոր մասնագիտական գործունեության համար, տարատեսակ հոդվածներով փորձել են ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել, նրանք նորից բոլոր անթույլատրելի միջոցները գործի դրեցին՝ կրկին թալանելու առանց այդ էլ թալանված Սևանը:
Գործող քաղաքապետ`Ռուդիկ Ղուկասյանի (Ուդո մականվամբ) ամենևին հետ չի մնում իրեն արժանի թեկնածուներից, քանզի պաշտոնական դիրքի չարաշահման ամբողջ ներուժով տարված է քաղաքապետի աթոռում մինչև կյանքի վերջ լիելու մոլուցքով:
Այնինչ, պաշտոնավարման ամբողջ ընթացում զբաղվել է ակնհայտ թալանով կամ պարապուրդով: Ագահորեն իր գրպանները լցնելու գործընթացից նա այնքան չէր կարողանում կտրվել, որ միայն նորից առաջադրվելու պահին հիշեց, որ իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ամիսներ շարունակ չի փոխանցել աշխատավարձերը, ու հիմա այդ մարդիկ պարզապես չեն տա իրենց քվեն իր նմանին: Էլ չենք խոսում համաքաղաքացիների անվերջ ու անդադար բողոքից, որ անուշադրության են մատնված, ամեն բան կաշառքով է արվում, անհիմն ընդունումներն ու ազատումները սովորական են դարձել, կոմունալ-կենցաղային որևէ հարց չի լուծվում, փողոցները միայն այլ ծրագրերով են մասամբ վերականգնվում, ու քաղաքի զարգացման և բարեկարգման որևէ ծրագիր չկա, եղածն էլ չի գործում, բյուջեից միայն չափազանցված դուրսգրումներ են արվում կասկածելի կարիքների համար:
Ահա թե ինչու է մարզային մակարդակով զգալի հնարավորություններ ունեցող Սևանը շարունակաբար կորցնում իր երիտասարդներին, ում ապրելու ու արարելու որևէ հնարավորություն չի մնում: Այսպիսի բարոյազրկված մթնոլորտում են մեր թեկնածուները պայքարում աթոռի համար ընդդեմ ՍԵՎԱՆԻ ու սևանցիների: Ու եթե ընտրությունը պետք է սրանց նմանների միչև կատարվի, ապա հավատացեք՝ մեծ տարբերություն չկա, թե որ անգաղափար թալանչին է իրեն ամենազոր զգալու:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1021 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր