211652_close_icon
views-count29797 դիտում article-date 11:15 27-09-2016

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes-ը բախվել է BMW-ին, իսկ հետո BMW-ն հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արգիշտի Երիցյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 014 համարանիշի և 22-ամյա Արսեն Մուրադյանի վարած BMW մակնիշի 34 VA 753 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին ու հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի մասին վարորդները տեղեկացրել են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Արտավազդ Հարությունյանի ահազանգով ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Սուքիասյանը և տեսուչ Արմեն Քոչինյանը։ Փաստի առթիվ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել դեպի ձախ հանդիպակաց գոտի, անցել կանաչ գազոնի վրայով և բախվել BMW-ին: BMW-ն էլ հայտնվել է ձորում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր