211652_close_icon
views-count56272 դիտում article-date 14:32 30-09-2018

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 25–ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Audi Q7-ին և Mercedes ML-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նորիկ Մելքոնյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Երևանի վարչական տարածքում, իր վարած BMW մակնիշի 35 QN 194 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող Audi Q7 մակնիշի տրանզիտ համարանիշներով և Mercedes ML մակնիշի 35 RX 067 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել BMW-ի վարորդին, ով հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտարարելով, որ ինքն իրեն լավ է զգում: Դեպքի վայր են ժամամնել Երևանի ճանապարհային ոստիկանության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, որտեղ էլ պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի Երևանի ճանապարհային ոստիկանությունը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հրթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր