211652_close_icon
views-count14679 դիտում article-date 18:09 25-09-2016

ՀՀ անկախութեան 25րդ տարեդարձի առթիւլ առաջին անգամ տօնակատարութիւն կազմակերպեց Յոպպէի Հայոց Ս. Նիկողայոս Վանքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբեր 23, 2016 թ, Եաֆա, Իսրայէլ ՀՀ անկախութեան 25րդ տարեդարձի առթիւ տօնակատարութիւն կազմակերպուեց Յոպպէի Հայոց Ս. Նիկողայոս Վանքում: Տօնակատարութիւնը կազմակերպել էին Եաֆայի հոգեւոր հովիւ՝ Տէր Տիրան Աբղ․ Յակոբեանը և Իսրայէլի <Արարատ> Միութիւնը։ Տօնակատարութեան ընդհանուր ձեռնարկի բեմադրող-ռեժիսորը Էդուարդ Մարտիրոսեանն էր։ Ձեռնարկը վարեց Զառա Սարգսեանը։ Երեկոյի ժամանակ հնչեցին հոգեւոր, դասական, ազգային, էստրադային երգեր։ Երեկոյին իրենց դերերով, երգեցողութեամբ և նուագակցութեամբ հանդէս եկան՝ Հայր Տիրան, Կոմիտաս Պավէլ Կրավեցկիյ, Փարաջանովի դերով Յօտամ Քոհէն և Իռա Բերթման, Օպերա Սերգէյ Թարխանեան, դասական երաժշտութիւն Սուսաննա Գէորգեան, դաշնամուր Արթուր Ավդալեան, Սայաթ-Նովայի դերով Պավէլ Տէր-Կազարեանց, ասմունք Աննա Սեգալ, դասական երաժշտութիւն Մզիա Աթանելով, հայական էստրադա Տիգրան Գասպարեան, ազգային երգեր Յարութիւն Տէր-Խաչատրեան, բեմական զարդարանք Իրենց շնորհաւորանքով և ներկայութեամբ մեզ պատուեցին Կաթոլիկ Եկեղեցու Եաֆայի հոգեւոր հովիւ, Ֆրանչիսկեան Միաբանութեան անդամ՝ հայր Զահեր Աբուդը և Յոյն Եկողեցւոյ Յոպպէի հոգեւոր հովիւ` տէր Կոնստանտին Նասսարը: [color=#EF2929] Շնորհակալութիւն կազմակերպիչներից, օժանդակողներից (Եաֆայի Հ․Մ․Ը․Մ Հայկաշէն Վարչութիւնից, Սերգէյ Մարկոսեանից) և մասնակիցներից։ Թել-Ավիվ-Եաֆայում ՀՀ անկախութեան տարեդարձը նշվում է առաջին անգամ։ Տօնակատարութեան գլխաւոր հովանաւորը Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանն էր։[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր