211652_close_icon
views-count106211 դիտում article-date 17:21 23-09-2016

Արտակարգ դեպք Երևանում. ինչո՞ւ է Կենտրոնականի ոստիկանապետը օպերատիվ խմբով ժամանել «Մելլաթ» բանկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, գտնվում են Բուզանդի փողոցում գործող «Մելլաթ» բանկում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ բանկի դիմաց՝ գլխավոր մոտքի մոտ, կասկածելի ճամպրուկ կա: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, սակրավորներ, կինոլոգներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԻՆ-ի համապատասխան ծառայության աշխատակիցները զննելով և ճամպրուկը բացելուց հետո՝ այնտեղ հայտնաբերել են հագուստներ: Այս պահին տեղում աշխատում են նաև կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ հետաքննիչ Արտյոմ Ավագիմյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզում են ճամպրուկի տիրոջ ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր